ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային Ժողովին է ներկայացրել օմբուդսմենի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, այդ պաշտոնի համար ներկայացված է ոչ կառավարական «Հիմնադրամ ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Խորհրդարանի խմբակցություններն ու խմբերը պետք է քննարկեն առաջադրված թեկնածությունը եւ մինչեւ փետրվարի 10-ը ներկայացնեն իրենց կարծիքը: Նշենք, որ օմբուդսմենը ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է, որը, ՀՀ Սահմանադրության եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, իրականացնելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խախտված մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---