ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարեւոր են ողջ Հարավային Կովկասի կայունության համար, ինչպես նաեւ` այն բոլոր շահագրգիռ կողմերի համար, որոնք ցանկանում են աշխատել այդ տարածաշրջանում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Ընդսմին նա գոհունակությամբ նշել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները անցել են բոլորովին նոր, հուսադրող փուլ: Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության, տարածաշրջանային փոխըմբռնման եւ երկխոսության հարցում, որն արդեն հաստատվում է, ասել է Հ.Թալվիթիեն: «Սակայն դա երկար ճանապարհ է լինելու եւ հարկավոր չէ շուտափույթ արդյունքներ ակնկալել»,- նշել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---