2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ 11 ՀԱԶԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

PanARMENIAN.Net - 2003 թվականին 11 հազար Հայաստանի քաղաքացիներ այցելել են Թուրքիա: Այս մասին տեղեկացրել է թուրքական «Անադոլու» գործակալությունը` վկայակոչելով Ստամբուլի միջազգային օդանավակայանի կողմից տրամադրված տեղեկությունները: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է «Մեդիամաքս» գործակալությունը, նախորդ տարի Թուրքիա այցելած Հայաստանի քաղաքացիների թիվը կարող է գերազանցել 11 հազարը, քանի որ Հայաստանից Թուրքիա են մեկնում նաեւ ցամաքով` Վրաստանի տարածքով: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ նրանց միջեւ սահմանը փակ է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---