2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԱՇԽԱՏԻ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - 2004 թվականին ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, սակայն բանակցային մեխանիզմը պետք է լիարժեք սկսի աշխատել: Այդ մասին, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը, հայտարարել է լրագրողներին Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Նրա խոսքերով` այժմ հիմնական խնդիրն է` որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցային գործընթացը: 2003 թվականի դեկտեմբերի 11-ին Ժնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը «մեծ կարեւորություն է ունեցել, սակայն, բնականաբար, չէր կարող տալ բոլոր հարցերի պատասխանը», նշել է Տրուբնիկովը: Նրա խոսքերով` Մոսկվայում եւս հուսով են, որ 2004 թվականին լուրջ տեղաշարժեր կարձանագրվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---