ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՐՃԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը նախօրեին ներկայացրել է 2005 թվականի երկրի բյուջեի նախագիծը, որտեղ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության չափը չորս անգամ գերազանցում է Հայաստանի համապատասխան օգնության ծավալին: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կարծիքով, դա հանդիսանում է այդ երկու երկրներին ռազմական օգնություն տրամադրելու հարցում հավասար մոտեցման մասին 2002 թվականին Վաշինգթոնյան վարչակազմի եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ ձեռքբերված պայմանավորվածության խախտում: Բյուջեի նախագծի համաձայն` որպես ընդհանուր տնտեսական օգնություն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել 62 մլն դոլար օգնություն, ինչը 13 մլն դոլարով պակաս է 2004 թվականի համար Կոնգրեսի կողմից հավանություն տվածից: Ընդսմին, Ադրբեջանի օգնությունը մնում է նույն մակարդակի վրա` 38 մլն դոլար: Աղբյուրի համաձայն` անցյալ տարվա համեմատ 2005 թվականին 33 մլն դոլարով կրճատվել է նաեւ նախկին խորհրդային երկրներին հատկացվելիք օգնությունը: Նշենք, որ ԱՄՆ վարչակազմի կողմից ներկայացվող բյուջեի նախագիծը պետք է քննարկվի եւ հաստատվի Կոնգրեսի կողմից:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---