ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՓՈԽԱՌՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մի փոքր ետ է մնում հարեւան Հայաստանից ԵվրաԽորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարման առումով: Այդ մասին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այսօր Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման խմբի ղեկավար Պիետրո Էրկոլե Ագոն: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, հարկավոր է, որպեսզի Ադրբեջանն օգտագործի Հայաստանի փորձը, որը կազմել է պարտավորությունների կատարման ժամանակացույց եւ հետեւում է դրան: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Պ.Ագոն կարեւորել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում եւ ԵԽԽՎ-ում այդ հարցի քննարկումը: Սակայն, ավելացրել է նա, խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Եվրախորհրդի արդյունավետ գործունեությունը կարող է խթանել Մինսկի խմբի աշխատանքը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---