ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԵՐԿԻՐ ԺԱՄԱՆՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի օրենսդրությունը ժնեւյան կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով ՀՀ խորհրդարանն այսօր ընդունել է փախստականների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշում: Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության ղեկավար Գագիկ Եգանյանը, ընդունված փոփոխությունները, մասնավորապես, ենթադրում են որոշակի արտոնություններ Հայաստան ժամանած փախստականների համար: Այսպես, ապօրինի ճանապարհով Հայաստան ժամանած անձինք համապատասխան պետական կառույցներ անհապաղ ներկայանալու դեպքում ազատվում են վարչական

պատասխանատվությունից, եթե պարզվի, որ հայրենիքում նրանց կյանքին վտանգ է սպառնում: Տվյալ դեպքում փախստականը ոչ մի հանգամանքում չի կարող հայրենադարձվել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---