ԻՐԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԻԵՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղի շինարարության հարցը կքննարկվի Իրանի արտգործնախարար Քամալ Խարազիի այսօր Ուկրաինայում սկսվող պաշտոնական այցի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, այցի ընթացքում Ք.Խարազին մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Աղբյուրի համաձայն` իրանական կողմը ժամանակին շահագրգռվածություն էր հայտնել Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանող խողովակաշարի շինարարությանն ուկրաինական ընկերությունների մասնակցության առնչությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---