Հովհաննես Սահակյան. Մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ կաջակցի իր բոլոր գործարար պատգամավորներին![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ կաջակցի իր այն գործարար պատգամավորներին, ովքեր դարձյալ կառաջադրվեն ըստ մեծամասնական ընտրատարածքների: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Պարզ է, որ ՀՀԿ կաջակցի նրանց: Եվ այս առնչությամբ կուսակցությունը որոշում կկայացնի այդ մասին»,-ընդգծել է նա: Ընդ որում, Սահակյանը հիշեցրել է օրենքի պահանջները, որ գործարար պատգամավորները պատգամավորության շրջանում իրենց բիզնեսը պետք է հանձնեն վստահված անձի: Նա նաև ընդգծել է, որ «մեզ համար ինքնանպատակ չէ մեծամասնական թեկնածուների առաջադրումը»: Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀԿ ղեկավարությունը խոստացել է չներառել իր ցուցակում թեկնածուների, նկատելով, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրումը ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է: ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41 ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրահամակարգով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |