ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ ԳԵՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը ազատ է արձակել գերի ընկած ադրբեջանցի զինվորական Իսմայիլ Փիրվերդիեւին: Ինչպես տեղեկացրել են ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, փետրվարի 3-ին ադրբեջանցի զինվորը մոլորվել էր Հայաստանի հետ սահմանի Նախիջեւանի հատվածում եւ գերի ընկել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայկական կողմը Փերիվերդիեւին հանձնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին: Ազատ արձակված ադրբեջանցի զինվորականի առողջական վիճակը նորմալ է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---