ԲԱՔՎԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՐԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԻԿԵՏԸ11 փետրվարի 2004 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ոստիկանությունն այսօր ցրել է Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության տպագիր մարմնի` «Հուրիեթ» թերթի աշխատակազմի պիկետը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ընդսմին ոստիկանները ձերբակալել են ակցիայի հինգ մասնակիցների: Խմբագրության աշխատակիցները փորձել են պիկետն անցկացնել հանրապետական դատախազության շենքի առջեւ` պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն եւ «Բաքի-Խաբար» թերթի աշխատակից Սադիգ Իսմայլովին: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Իսա Ղամբարի կողմանկից այդ երկու անձինք ձերբակալվել են 2003 թվականի հոկտեմբերի 15-ին` Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը:![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |