ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԶՈՒԳԱԴԻՊՈՒՄ, ՔԱՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի շահերն այսօր ավելի շատ են զուգադիպում, քան նախկինում: Այս մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, նախօրեին կայացած Բաքու-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր ձգտում են անդամակցել եվրոպական կառույցներին եւ «ղարաբաղյան հարցի լուծումը փորձաքար է դարձել այդ ընդհանուր նպատակներին հասնելու համար»: Շուգարյանի խոսքերով` այսօր ղարաբաղյան հարցը «Հարավային Կովկասի ընդհանուր համատեքստի եւ համաշխարհային ընտանիքում վերջինիս ապագայի մասն է հանդիսանում»: «Եվ նման ապագան Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը` ինչը եւս շատ կարեւոր է, տեսնում են միանգամայն միատեսակ: Մենք արդեն անցել ենք այդ ճանապարհի որոշակի մասը` թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը դարձել են Եվրախորհրդի անդամ: Մենք միասին գտնվում ենք ԵԱՀԿ-ում: Մենք արդեն սկսում ենք մտածել նոր եվրոպական նախաձեռնությունների մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---