ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն հանդես է եկել Հարավային Կովկասի պետությունների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպում հրավիրելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ գաղափարն առաջադրվել է Ք.Փոնսլեի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հայտնի ռուսաստանցի գործարար եւ Համաշխարհային հայկական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Նշենք, որ Ա.Աբրահամյանը մասնակցել է Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանների ամենամյա հանդիպմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---