ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայ գործարարներին առաջարկել է Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցել մեծածախ առեւտրի կենտրոն: Երեկ ելույթ ունենալով «Մոսկվա-Երեւան» բիզնես-համաժողովին` նա նշել է, որ նմանատիպ կենտրոնների շրջանառությունը զարմացնում է գործընկերներին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունը, որպես օրինակ, քաղաքապետը մատնանշել է «Մետրո Քեշ ընդ Քերի» ընկերության աշխատանքային փորձը, որը Մոսկվայում կառուցելով նման կարգի մեկ կենտրոն, ծրագրել է կառուցել եւս ութը: «Մենք Հայաստանին առաջարկում ենք կառուցել սեփական կենտրոն, որը կպատկաներ Հայաստանին: Եթե ցանկանում եք, կարող ենք միասին կառուցել»,-ասել է Լուժկովը: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ գործարարների մասնակցությամբ մանրածախ առեւտրի զարգացմանը: Նրա տվյալներով, Մոսկվայում այսօր կա շուրջ 500 հայ-ռուսական համատեղ ընկերություն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---