ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ԻՆՉԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ ԲԱՐՁՐ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Տնտեսական աճը Հայաստանում այսօր ավելի բարձր է քան Ադրբեջանում, ինչն, իր հերթին, նպաստում է բնակչության կենսամակարդակի եւ երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Այս մասին ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իհարկե, Ադրբեջանն ունի բնական պաշարներ, առաջին հերթին, նավթ, ինչը չկա Հայաստանում, նշել է վարչապետը: Բացի այդ, մեր հաղորդակցման ուղիները շրջափակված են ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի կողմից, եւ առայժմ մենք հույս չունենք, որ այդ շրջափակումը կհանվի մոտ ապագայում: Սակայն, չնայած դրան, Հայաստանում առկա է տնտեսական աճի միտում, նշել է Ա.Մարգարյանը: Երկրում ակտիվորեն աշխատում է լեռնահանքային, վերամշակման եւ թեթեւ արդյունաբերությունը: Կան նաեւ այնպիսի գերակայելի ուղղություններ, ինչպես բարձր տեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, ինչպես նաեւ ոսկերչական արտադրությունը եւ ալմաստի վերամշակման արդյունաբերությունը, նշել է Հայաստանի վարչապետը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---