ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Բնապահպանության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչ Ֆրանկ Մերշելը նախազգուշացնում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի շինարարության նախագծի արագացված իրագործումը սպառնալիք է Կասպից ծովի տարածաշրջանի ֆլորայի եւ ֆաունայի համար: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Մերշելի խոսքերով, տվյալ նախագիծը բնապահպանության տեսակետից վտանգավոր է, քանի որ նավթատարի գիծը պետք է անցնի Ադրբեջանի ու Վրաստանի մի շարք արգելոցներով` հատելով երկրաշարժավտանգ տեղամասեր: «Նախագծին նրա մասնակիցների ներկայիս մոտեցման պայմաններում էկոլոգիական աղետը կարելի է արդեն ծրագրավորված համարել»,- հայտարարել է բնապահպանության հիմնադրամի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---