ԳԱԶԱՏԱՐԸ, ՈՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳԱԶԸ ՓՈԽԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով Վրաստանը հնարավորություն չունի նորոգել այն գազատարը, որով ռուսաստանյան գազ է փոխադրվում Հայաստան: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտարարել է «Վրաստանի գազափոխադրման ընկերության» գլխավոր տնօրեն Յուրի Շիուկաշվիլին: Նրա խոսքերով` 60-ական թվականների կեսին շահագործման հանձնված այդ գազամուղի տեխնիկական վիճակը անբավարար է: Չնայած գազատարը պիտանի է շահագործման համար, բայց հիմնարար նորոգման կարիք ունի, ասել է Շիուկաշվիլին: «250-կիլոմետրանոց խողովակաշարի հիմնական մասն անցնում է բարձր տեկտոնական ակտիվությամբ եւ կոռոզիայի բարձր մակարդակով դժվարամատչելի լեռնային տեղանքով, ինչը բարդացնում է նորոգման աշխատանքների անցկացումը»,- նշել է նա: Նրա խոսքերով` կախված տարեշրջանից եւ պատվերների ծավալից, Վրաստանի տարածքով Հայաստան է փոխադրվում 3-ից մինչեւ 7 մլն խորանարդ մետր ռուսաստանյան գազ: Շիուկաշվիլին նշել է, որ «առկա միջոցները թույլ են տալիս միայն պահպանել գազամուղի ներկա վիճակը եւ ապահովել դրա շահագործումը, բայց հիմնարար նորոգման համար հարկավոր են ֆինանսական մեծ ներդրումներ եւ ժամանակակից շինարարական տեխնիկա, որոնք Վրաստանը չունի»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---