ՄԱՐՏԻ 12-ԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում են նախարարներ, խորհրդարանականներ, Ջավախքի շրջանում Վրաստանի նախագահի ներկայացուցիչը: Մարտի 13-ին կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենան հայ-վրացական բանակցություններն` ընդլայնված կազմով: Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ խորհրդարանի նախագահի, վարչապետի, ինչպես նաեւ վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մ.Սահակաշվիլին կայցելի հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ծաղկեպսակ կդնի կոթողին եւ կծանոթանա ցեղասպանության թանգարանի ցուցանմուշներին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---