ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԴԻՄԵԼ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՐՑՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին նամակ է հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` խնդրելով ձեռնարկել հնարավոր ամեն ինչ Սան Բերնարդինո քաղաքի մեկուսարանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի դրությունը թեթեւացնելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը, հայ պատգամավորի վիճակն, իրականում, երկյուղ է հարուցում. նա պահվում է Ամերիկայի քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ միեւնույն խցում: Ըստ տեղեկությունների, պատգամավորի նկատմամբ դատը կսկսվի մարտի երկրորդ կեսին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---