Հայաստանում առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք գործարարներ, խոշոր ասոցիացիաներ, միություններ ու ակումբներ միավորվել են նոր՝ «Գիտուժ» նախաձեռնության շուրջ: Նրանք պահանջում են ավելացնել գիտության համար պետական հատկացումները՝ գիտելիքահեն տնտեսություն, մրցունակ ու անվտանգ պետություն ունենալու համար։