“Նրանք սպասում են մեզ” քարոզարշավի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն տարեցներին սոցիալական օգնության տրամադրմանըՀայաստանում բնակվող 500 հազար տարեց մարդկանցից 50 հազարը միայնակ են Հայաստանում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության տվյալներով, 500 հազ. տարեց մարդիկ են բնակվում, որոնցից 50 հազարը միայնակ են: Նրանց մեծ մասը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ` միայն պետության հատկացրած թոշակի հույսով: 10 հազար ավելի կարիքավոր տարեցներին սոցիալական պաշտպանության համակարգի օգնությամբ սոցիալական, բժշկական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում: ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում, որտեղ միշտ առանձնահատուկ հարգանք և պարտքի զգացում է դրսևորվել ու դրսևորվում ավագների ու մեծերի հանդեպ, տարեց և միայնակ մարդկանց նման քանակությունը ձևավորվել է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Խորհրդային Միության փլուզման, ինչպես նաև Ադրբեջանից մեծ քանակությամբ (մոտ 400 հազար) փախստականների ներգաղթի հետևանքով: Պետությունը ջանում է լուծել Հայաստանում բնակվող միայնակ տարեց մարդկանց խնդիրները, սակայն պետության աջակցությունը ոչ քաղաքական, ոչ որակական դրսևորմամբ չի բավականացնում, և այդ ուղղությամբ հասարակական սեկտորի աշխատանքի մեծ անհրաժեշտություն կա: Հենց դա գիտակցելով` այս սոցիալական խնդրով զբաղվում են նաև զանազան հասարակական կազմակերպություններ: ՀԿԽԸ-ն արդեն երկար տարիներ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` ուղղված Հայաստանի սոցիալապես անապահով խավերի կրճատմանն ու հասարակության բոլոր խավերի վրա դրական ազդեցություն ունեցող սոցիալական բարեփոխումներին: Նման ծրագրերի թվում ՀԿԽԸ-ն իրականացնում է նաև “Սոցիալական աջակցություն միայնակ տարեց մարդկանց” ծրագիրը, որի շրջանակներում Արմավիր, Գյումրի և Գավառ քաղաքների 90 բնակիչների հոգենական աջակցություն ու տնային խնամք է տրամադրվում կամավորների կողմից: “Ազգայնական-սոցիալիստների զոհերի սոցիալական-բժշկական խնամք” ծրագրի մեջ ներգրավված են 96 հոգի Երևանից, Վանաձորից և Հայաստանի Տավուշի մարզի 13 բնակավայրերից: Ընկերությունն իրականացնում է նաև այլ սոցիալական ծրագրեր, բայց ներկա պահին ՀԿԽԸ զանազան ծրագրերի մեջ ներգրավված և հանրակացարաններում բնակվող միայնակ տարեց մարդկանց թիվը կազմում է 400 հոգի: Ընդհանուր առմամբ Հայաստանի հանրակացարաններում բնակվող միայնակ տարեց մարդկանց թիվը կազմում է 1200 հոգի: Եվ հանրակացարաններում բնակվող մնացած 800 միայնակ տարեց մարդկանց ներգրավելու համար ՀԿԽԸ-ն մարտի 1-ից անցկացնում է “Նրանք սպասում են մեզ” բարեգործական քարոզարշավը, որը պետք է իրականացվի երկու փուլով` տեղեկացում և միջոցների հավաքում: “Մենք հուսով ենք, որ այս քարոզարշավը հնարավորություն կընձեռի օգնելու հանրակացարաններում բնակվող բոլոր 1200 միայնակ տարեց մարդկանց: Քարոզարշավի արդյունքները կամփոփվեն մայիսի 21-ին բարեգործական ընթրիքի ժամանակ: Իսկ այսօր քարոզարշավին միացել է “Զվարթնոց” օդանավակայանը` հանգանակությունների համար արկղեր տեղադրելով օդանավակայանի տարածքում”,- հաղորդել է Հայկական Կարմիր Խաչի Ընկերության (ՀԿԽԸ) երիտասարդական ծրագրերի զարգացման համար պատասխանատու Նազելի Կիրակոսյանը` ընդգծելով, որ ՀԿԽԸ-ն արդեն դիմել է Հայաստանում գործող զանազան խոշոր կազմակերպություններին` քարոզարշավին միանալու առաջարկով: Տարեց մարդկանց մասին տեղեկատվությունը տրամադրել էր Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունը: ՀԿԽԸ-ն համագործակցում է Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ, որը երբեմն սրահ է տրամադրում ՀԿԽԸ զանազան միջոցառումների անցկացման համար: Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |