ՀՀ նախագահը առաջինը փորձարկեց նոր չինական ավտոբուսներից մեկը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Հանրապետության հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչները անձամբ փորձարկեցին Չինաստանից Երևան ներկրված « Higer-Bus» մակնիշի 249 ավտոբուսներից մեկը: Հայաստանի և Չինաստանի միջկառավարական համագործակցության արդյունքում Երևան է ներկրվել « Higer-Bus» մակնիշի 249 ավտոբուս: Դրանք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում և, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, կսպասարկեն մայրաքաղաքի բնակիչներին: Ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով այս ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով և օդափոխության համակարգերով: Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով: Դիզելային հզոր շարժիչներով այս ավտոբուսները հեշտ կառավարման ու արագ տեղաշարժվելու շնորհիվ նաև կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փաստմամբ` ավտոբուսները կսպասարկեն 6 երթուղի. 3-րդ համարը Հարավ-արևմտյան թաղամասից կշարժվի Նոր նորքի 8-րդ զանգված, 22-րդ համարը`Նոր Նորքի 9-րդ զանգվածից երկաթգծի կայարան, 32-րդ համարը`Հյուսիսային ավտոկայանից Գարեգին Նժդեհի հրապարակ, 38-րդ համարը`Նոր Նորքի զանգվածից քաղաքի կենտրոնով գնալու է Նորաբաց գյուղ , 54 համարը, որը կսպասարկի այսօրվանից, Ավան թաղամասից կշարժվի Նորաբաց գյուղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |