19  31.03.12 - Իրավիճակը Մաշտոցի պուրակում

Մաշտոցի պուրակում սպասում են քաղաքապետի գործողություններին գնահատական տալու իրավասությամբ կառույցի ներկայացուցիչներին

Մաշտոցի պուրակում սպասում են քաղաքապետի գործողություններին գնահատական տալու իրավասությամբ կառույցի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում շարունակվում են բանակցությունները պուրակի բուտիկները ապամոնտաժողելու պատրաստ բրիգադի ու Ոստիկանության ներկայացուցիչների միջև: Ինչպես նշեց Անդրեաս Ղուկասյանը, ակտիվիստները պաշտպանում են Երևան համայնքի սեփականությունը. «Այստեղ կատարվել է կապիտալ շինարարություն, ինչը հնարավորություն է տալիս այն մասնավորացնել, ինչը ոտնահարում է համայքնի իրավունքները: Սա ինքնակամ կառույց է»:

Ղուկասյանը նշեց, որ Ոստիկանությունը իրավազուրկ է Երևանի քաղաքապետի որոշման իրավաչափությունը գնահատել: «Այն պետական մարմինը, որ ունի իրավասություն Երևանի քաղաքապետի որոշմանը գնահատական տալու, թող 3 օրվա ընթացքում հայտարարի հրապարակային ու ուղարկի իր ներկայացուցիչներին մեզ հետ բանակցելու»,- նշեց Ղուկասյանը:

Նաև Մաշտոցի պուրակում 10-հոգանոց խումբը, որ պատրաստվում էր ապամոնտաժել բուտիկները ոստիկաններին հայտնել է, որ նրանք մնալու են այդ պուրակում այնքան ժամանակ մինչ ոչ մի ոստիկան չլինի ու նրանք անմիջապես կապամոտնաժեն:

Այս պահին նախաձեռնող խումբը մշակում է իր հետագա պլանները, որպեսզի բոլոր քայլերը լինեն օրենքի շրջանակում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---