19  31.03.12 - Իրավիճակը Մաշտոցի պուրակում

Ակտիվիստները գիշերն անցկացնելու են Մաշտոցի պուրակում

Ակտիվիստները գիշերն անցկացնելու են Մաշտոցի  պուրակում

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում իրավիճակը շարունակում է անորոշ մնալ: Բուտիկները ապամոնտաժելու պատրաստ Բրիգադի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն հանձնվելու և մնալու են պուրակում այնքան ժամանակ, մինչև կարողանանան ապամոնտաժել տաղավարները: Իսկ ակտիվիստները հայտարարել են, որ այս գիշերն անցկացնելու են պուրակում: Ակտիվիստները նաև զգուշացրել են Ոստիկանության ներկայացուցիչներին, որ ապամոնտաժման պատրաստ խմբի անդամներին ձեբրակալելու դեպքում այլ խումբ կգա նույն նպատակով:

Համաձայն նախապես տարածված հայտարարության` 10 հոգանոց քաղաքացիական խումբը այսօր պետք է ապամոնտաժեր տաղավարները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---