Հրապարակում փուչիկների բռնկումից տուժածներից 75-ը դեռևս բուժհաստատություններում են![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 7-ի ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 75 քաղաքացի, որից 15-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Դուրսգրումները շարունակվում են: Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են գազով փուչիկները: Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |