15  07.08.12 - Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվան նվիրված արարողություն "Հարսնաքար" ռեստորանի դիմաց

Վահե Ավետյանի հիշատակի ակցիայի մասնակիցները սկսել են երթը դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն

Վահե Ավետյանի հիշատակի ակցիայի մասնակիցները սկսել են երթը դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն

PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանորեն ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության մասնակիցները, արարողությունից հետո ուղևորվել են ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տուն:

Այսօր լրացել է Ավետյանի մահվան 40-րդ օրը:

Ոստիկանությունը թույլ չի տալիս կանգնել Հայրապետայնի տան մերձակայքում` կոչ անելով ցուցարարներին անցնել փողոցի հակառակ կողմով:

Երթի ընթացքում լեզվակռիվ է տեղի ունեցել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և օրինապահ մարմինների ներկայացուցիչների միջև: Խառատյանը համառորեն փորձում էր Հայրապետյանի տան մոտ կանգնելու և իր պահանջները բարձրաձայնելու թույլտվություն ստանալ, դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---