15  07.08.12 - Վահե Ավետյանի մահվան քառասուն օրվան նվիրված արարողություն "Հարսնաքար" ռեստորանի դիմաց

Մահացած մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված երթն ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի տան մոտ

Մահացած մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված երթն ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի տան մոտ

PanARMENIAN.Net - ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ ավարտվել է ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան 40-րդ օրվան նվիրված երթը:

Հայրապետյանի տանը հասնելով` ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսափողի միջոցով կոչ է արել նրան համագործակցել հետաքննության հետ և օգնել գտնել միջադեպի այլ մեղավորների:

Ըստ նրա ձերբկալվել է 5 հոգի, սակայն նրանց թիվը պետք է լիներ 15:

Երթի ընթացքում փոքր ընդհարում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ցուցարարներից մեկը ցանկանում էր դուրս գալ երթով ընթացողների շարքից և մոտենալ տանը, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել գնալ այդ քայլին:

Հետո երթի մասնակիցները մեջքով են կանգնել Հայրապետյանի տանը և նրա դեմ ուղղված կարգախոսներ են բղավել:

Ակցիայի ավարտին ցուցարարները վառված մոմեր են թողել Հայրապետյանի տան մերձակայքում:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---