Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը, որը գտնվում է Կողբացի 42 հասցեում, վերջին օրերին հայտնվել է ջրի մեջ: Պալյանների հարևանուհին՝ տիկին Արփենիկը, ով դեռ նախորդ շաբաթ դիմել է համատիրությանը և, իր խոսքով, անգամ Արտակարգ իրավիճակների նախարարություն է զանգահարել, PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, որ Պալյանների տուն լցվող ջրի մասին իմացել են, երբ ջուրը հասել է նկարիչ Վան Խաչատուրի արհեսանոց, որը գտնվում է Պալյանների տան ներքևի հարկում: Տանը, իսկապես, վիճակն անմխիթար է, առաստաղն ու պատերը խոնավությունից բորբոսնել են, որոշ տեղերում վնասվել է մանրահատակը: Կենտրոնի թաղապետարանի թեժ գծի աշխատակիցները PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ ահազանգ ստացել են և եղել են Պալյանների շենքում: Սակայն հարցին, թե այդ դեպքում ինչու է ջուրը շարունակում հոսել, թեժ գծի աշխատակցուհին հավելեց, որ նման հարցերի չի պատասխանում: Այս զանգից րոպեներ անց թաղապետարանի աշխատակիցները հայտնվեցին դեպքի վայրում, թեև մինչ այդ վստահեցնում էին, որ ահազանգն ստանալուն պես եղել են այնտեղ: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |