ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԾԱՂԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի կունենա Ծաղկի միջազգային փառատոն: Փառատոնին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Թուրքմենիայի, Բուլղարիայի ներկայացուցիչները: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան տարբեր միջոցառումներ, այդ թվում նաեւ ֆլորիստիկայի մրցույթ տարբեր երկրների պատգամավորների միջեւ, արվեստի եւ գիտության, ձեռներեցության եւ տնտեսության ոլորտներում մրցանակների հանձնման արարողություն: Բացի այդ, միջոցառման մասնակիցների համար կգցվի մեկ կիլոմետր երկարությամբ սեղան եւ կկազմակերպվի ճաշկերույթ 3 հազար 500 մարդ: Փառատոնին կմասնակցեն ինչպես հայ էստրադայի աստղեր, այնպես էլ ռուսական մշակույթի, արվեստի, շոու-բիզնեսի հայտնի դեմքեր` դերասաններ Արմեն Ջիգարխանյանը եւ Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան, էստրադային երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Սոսո Պավլիաշվիլին եւ Դիանա Գուրցկայան, Վալենտին Յուդաշկինի նորաձեւության թատրոնը, ինչպես նաեւ սիրված հումորիստներ: Որպես կոնֆերանսյե հանդես կգա հայտնի ռուս դերասան Լեոնիդ Յակուբովիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:


 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---