Ալեն Դելոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նա «այցելության է գնացել» եղևնուն, որը տնկել է Ֆրանսիայի նախագահը Հիշողության պուրակում: Հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամանեց Երևան: Ճանաչված դերասանը Հայաստանում է դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում իր մասնակցությամբ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» (“С новым годом, Мамы!”) ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար: Ֆիլմի ցուցադրությունները կինոթատրոնում կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից: Դելոնի հետ միասին պրեմիերային ներկա կլինեն նաև ֆիլմի դերասանական կազմի ևս մի քանի դերասաններ, այդ թվում՝ Կոնստանտին Կրյուկովն ու Իրինա Ռոզանովան: Ֆիլմի պրոդյուսերներն են Ղևոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը, իսկ համապրոդյուսերը Վալերի Սահարյանն է: «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմը 5 տարբեր ռեժիսորների` Սարիկ Անդրեասյանի, Դմիտրի Գրաչովի, Արտյոմ Մաքսիմենկոյի, Անտոն Բորմատովի և Կլիմ Պոպլավսկու նովելներից բաղկացած կինոալմանախ է: Ռոմանտիկ կատակերգության հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է. գլխավոր հերոսը փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Հերոսուհին կազմակերպում է այցը Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին: Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար, տևողությունը 90 րոպե է: Մոսկովյան պրեմիերան տեղի կունենա մեկ օր անց` դեկտեմբերի 19-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |