ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ 6 հուլիսի 2005 - 07:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կկանգնեցվի հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի հուշարձանը: Նախատեսվում է, որ այն կկանգնեցվի Մոսկվայի կենտրոնում Բրյուսովի նրբանցքում գտնվող Կոմպոզիտորների տան պուրակում: Հուշարձանը մի կոմպոզիցիա է կոմպոզիտորի կերպարից, որը ծնկներին նոտաներ է պահել, եւ ռոյալի, երգեհոնի եւ թավջութակի ոճավորված ծավալային պատկերներից: Այդ հուշարձանը քաղաքին է նվիրաբերում Երեւանի քաղաքապետարանը: Հայաստանի մայրաքաղաքը իր վրա է վերցնում դրա տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը: Բացի այդ, Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիսում «Բաքու» կինոհամերգային համալիրի մերձակա պուրակում կտեղադրվի Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Հուշարձանը Մոսկվային է նվիրաբերել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը: ԱՀ դեսպանատունը պարտավորվում է նաեւ լիովին իր վրա վերցնել հուշարձանի տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |