ՈՒԿՐԱԻՆԱՅԻ «ԴՆԵՊՐԸ» ՀԱԿԱՌԱԿՈՐԴ Է ԴԱՐՁԵԼ ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՆԱՆՑԻՆ»

PanARMENIAN.Net - Այսօր 17:00-ին տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գավաթի երկրորդ որակավորման ռաունդի վիճակահանությունը: Երեւանի «Բանանցին» հակառոկորդը լինել բախտ է վիճակվել Ուկրաինայի «Դնեպր» թիմին: Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Թբիլիսիի «Լոկոմոտիվին» 2:3 հաշվով տանը պարտվելուց հետո «Բանանցը» մոտ է եղել «Միկայի» խղճալի ճակատագիրը կիսելուն: Սակայն նախօրեին, հյուրախաղերի ժամանակ, երեւանցիները հակառակորդի դարպասին են խփել երկու անպատասխան գնդակ, որը բավական է եղել առաջ գնալու համար: Թբիլիսցիների դարպասին առաջին գոլը խփել է Արամ Հակոբյանը, որը, ի դեպ, աչքի է ընկել նաեւ առաջին խաղի ժամանակ, իսկ վճռական գնդակը խաղի ավարտից 9 րոպե առաջ խփել է Արա Խաչատրյանը, ինչի արդյունքում` «Լոկոմոտիվ»-«Բանանց» պատասխան խաղն ավարտվել է մեր խաղացողների հաղթանակով` 0:2 հաշվով: Ուկրաինայի «Դնեպրի» հետ խաղը կարող է ռեւանշ դառնալ անցյալ խաղաշրջանում Մարիուպոլի «Իլյիչեւցից» կրած պարտության համար: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի գավաթի երկրորդ որակավորման ռաունդի խաղերը Ուկրաինայի «Դնեպրի» հետ «Բանանցը» կանցկացնի օգոստոսի 11-ին Երեւանում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 25-ին հյուրի կարգավիճակում:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---