ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է «ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ» ԳԻՐՔԸ

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել գնդապետ Արկադի Սարգսյանի «Հետախուզություն եւ հակահետախուզություն. հայկական հետք» գրքի շնորհահանդեսը: Գիրքը լույս է տեսել Արտեմ Միկոյանի` աշխարհի լավագույն ռեակտիվ կործանիչների հեղինակի 100-ամյակի առիթով: «Այսօր քչերը գիտեն, որ կոնստրուկտորի աստղը կարող էր եւ չփայլատակել` Իոսիֆ Ստալինը դեմ էր երիտասարդ ինժեների նշանակմանը ռեակտիվ կործանիչի նախագծի ղեկավարի պաշտոնում»,-նշել են միջոցառման մասնակիցները: Գրքում կա մեծ կոնստրուկտորին նվիրված գլուխ: Գրքում հավաքված են այն հայերի կենսագրությունները, որոնք 20-րդ դարում իրենց կյանքն են կապել նախկին ԽՍՀՄ-ի հետախուզության եւ հակահետախուզության մարմինների հետ: Ներկայացված են նաեւ Հայաստանի ազգային անվտանգության կառույցների ղեկավարների կյանքի եւ գործունեության մանրամասներ սկսած 1920 թվականից, ինչպես նաեւ ներքին գործերի մարմինների` սկսած 1918 թվականից: Գրքում հրապարակված են էքսկլյուզիվ լուսանկարներ: «Հաջորդ սերունդները պետք է իմանան այն մարդկանց անունները, որոնք հսկայական դեր են կատարել ԽՍՀՄ պատմության մեջ: Նույնիսկ ես, աշխատելով այդ ոլորտում գրեթե ողջ կյանքս, ինձ համար շատ բան բացահայտեցի»,- հայտարարել է գրքում ներկայացված հետախույզներից մեկը` Պետրոս Պետրոսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:


 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---