ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ «ԻՏԱԼԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ»

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին, Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը հանդիպել է Իտալիայի փոխարտգործնախարար Մարգերիտա Բոնիվերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Եվրոպական նոր հարեւանություն ծրագրի շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման, եվրոպական գործընթացների համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացումների, Եվրոպական Միությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունների վերաբերյալ հարցերը: Հանգամանալից քննարկման առարկա դարձան հոկտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք «Իտալիա-Հայաստան բարեկամության օրերի» անցկացմանն վերաբերող հարցերը: Ընդգծվեց, որ նախաձեռնությունն անցկացվում է Իտալիայի նախագահ Կառլո Աձելիո Չամպիի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանավորությամբ: Նշվեց Վենետոյի նահանգապետ պրն. Ջանկառլո Գալանի ներգրավածությունը եւ օժանդակությունը միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում: Ռ.Շուգարյանը տեղեկացրեց, որ միջացառումների օրերին Վենետո, Տոսկանա եւ Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա նահանգապետարաններից պատվիրակություններ են ժամանելու Հայաստան: Հանդիպման ավարտին Մ. Բոնիվերը իր գոհունակությունն է հայտնել վերջին շրջանում հայ-իտալական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---