ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԵՐՈՍ ԿԱԶԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

PanARMENIAN.Net - 2005 թվականի հոկտեմբերի 9-ին Երեւանում հանդիսավորությամբ կբացվի ռուս-թուրքական եւ ռուս-պարսկական պատերազմների հերոս կազակներին նվիրված հուշարձանային համալիրը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հուշարձան տեղադրելու որոշումն ընդունել է Նոր Նախիջեւանի հայկական համայնքը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ: Այդ նախաձեռնությունն արժանացել է Դոնի, Կուբանի կազակական ատամանների հավանությանը: Հուշարձանը կտեղադրվի Երեւանի Քանաքեռ թաղամասում, որտեղ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ տեղակայված է եղել կազակների գունդը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---