ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

PanARMENIAN.Net - 2005 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերը 3-ը Հայաստանի Հանրպետությունում կանցնեն Բելառուսի մշակույթի օրեր, իսկ հաջորդ տարի` Մինսկում կանցնեն Հայաստանի մշակույթի օրերը: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Մամուլի ազգային կենտրոնում հաղորդել է Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը: Ըստ Հարությունյանի, Բելառուսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա Օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Հայաստանում իր ծրագրով հանդես կգա «Պեսնյարի» համույթը, կամերային նվագախումբը, «Ազգային պարեր» կոլեկտիվը, կկազմակերպվի ցուցահանդես: «Մշակույթի գործիչների պատվիրակությունը կգլխավորի նախարար Լեոնիդ Գուլյակոն»,-նշում է դեսպանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---