6  07.03.13 - Մարտի 8-ի կապակցությամբ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ հանձնեց մի խումբ մանկավարժներին

Արմեն Աշոտյան. Կրթության ոլորտը ամենագեղեցիկ ոլորտներից է

Արմեն Աշոտյան. Կրթության ոլորտը ամենագեղեցիկ ոլորտներից է

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա առիթով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրել է կրթության ոլորտի մի խումբ կին ներկայացուցիչների : Շնորհավորելով կանանց՝ նախարարը նշել է, որ կրթության ոլորտը ամենագեղեցիկներից է, քանի որ համակարգի 43 հազար մանկավարժների, ինչպես նաև բուհերում սովորող ուսանողների մեծ մասը կանայք և օրիորդներ են:

Աշոտյանի խոսքով՝ կա երկու մասնագիտություն, որն իր մեջ առաքելություն է պարունակում` բժիշկը և ուսուցիչը. «Կին մանկավարժը ինձ համար ծանոթ կերպար է՝ այդպիսին է իմ մայրը, ով 39 տարի աշխատել է դպրոցում: Բայց հետո չդիմացավ իմ նախարար լինելու հանգամանքին և որոշեց լքել աշխատանքը, որովհետև աշխատավայրում տարաբնույթ քննադատական հարցեր էին ուղղվում, նա դժվարանում էր պատասխանել, իսկ տանը աշխատանքից խոսելը ցանկալի չէր»,- անկեղծացել է նախարարը:

Կանանց տոնի կապակցությամբ կրթության ոլորտի մի խումբ կին աշախատակիցներ նախարարի կողմից արաժանացել են ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևի՝ «Ոսկե հուշամեդալի»:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---