Երեւանում ավարտվեցին Հայ-իտալական բարեկամության օրերը

PanARMENIAN.Net - «Չեմ ցանկանում Հայ-իտալական բարեկամության օրերն ավարտված համարել, քանի որ երկու ժողովուրդների բարեկամությունը չի ավարտվում այս միջոցառումներով»,-այսօր Հայ-իտալական բարեկամության օրերի պաշտոնական փակմանն ասաց Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն` հույս հայտնելով, որ մեկամսյա շքեղ մշակութային միջոցառումները հայ արվեստասերների սրտում անմոռանալի հուշեր կթողնեն: Մարկո Կլեմենտեն շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը միջոցառումների կազմակերպման օժանդակության համար: 30 օրում շուրջ 70 միջոցառումներ անցկացվեցին Երեւանի մշակութային օջախներում, որոնք միշտ լեցուն են եղել հանդիսատեսով: «Այս օրերին Իտալիայից եկան բազմաթիվ մշակութային գործիչներ, եւ այնպիսի տպավորություն էր, որ ես սկսեցի ինձ տանն զգալ»,-նշեց Հայաստանում Իտալիայի դեսպանը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---