Մոսկվայում «սափրագլուխները» վիրավորել են մի հայ երիտասարդի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Մոսկվայի հարավ-արեւելյան շրջանում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում սառը զենքով վիրավորվել է մի հայ երիտասարդ: Մոսկվայի իրավապահ մարմինները հայտնել են, որ կռիվը հրահրել են ծայրահեղական այզգայնամոլական խմբավորման «սափրագլուխները»` դատելով նրանց արտաքին տեսքից: Վերջիններս բախվել են ԱՊՀ տարբեր երկրներ ներկայացնող մի խումբ բանվորների հետ: Բանվորների թվում է եղել 34-ամյա Մհեր Ժամhարյանը, ով բնակվում էր Ռուսաստանի Պենզայի երկրամասում: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Անցյալ շաբաթ Ռուսաստանում սպանվել էին Հայաստանի երկու քաղաքացիներ Լեւ Կարապետյանը եւ գործարար Արմեն Եղիազարյանը: Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ, կատարվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---