Երեւանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կառուցվածքի մասին երկու գրքերի շնորհահանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ատլանտյան ասոցիացիան (ՀԱԱ) այսօր Երեւանում ներկայացրել է երկու գիրք ՆԱՏՕ-ի կառուցվածքի վերաբերյալ: Շնորհահանդեսում ՀԱԱ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը նշել է, որ Հայաստանը դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում է ՆԱՏՕ-ին, ինչի կապակցությամբ առաջացել է Հյուսիսատլանտյան դաշինքի մասին գրքեր հրապարակելու անհրաժեշտություն: Թ. Պողոսյանն ասել է, որ «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը» եւ «ՆԱՏՕ-ն եւ եվրա-ատլանտյան համագործակցությունը» գրքերն առաջին հերթին նախատեսված են աշակերտների եւ ուսանողների համար: Նա նշել է, որ ՀԱԱ-ն փորձել է օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի մասին, որը մատչելի կլինի սովորական քաղաքացիների համար: Իր հերթին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնտոնի Գոդֆրին հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու մասին: Եւ այստեղ, նրա խոսքերով, կարեւոր է հասարակությանը տրամադրել օբյեկտիվ տեղեկատվություն Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ, քանի որ այժմ առկա է այդպիսի տեղեկատվության պակաս: Է.Գոդֆրին գտնում է, որ հրապարակված գրքերը թույլ կտան լրացնել այդ բացը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---