IBM վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել Արթուր Աբրահամը12 դեկտեմբերի 2005 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Լեյպցիգում IBM վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել 25-ամյա երեւանցի Արթուր Աբրահամը, որը վերջերս բնակություն է հաստատել Բեռլինում: Մինչեւ 72,6 կգ քաշայինների կարգում չեմպիոնի թափուր տեղի համար պայքարում նա նոկաուտով 5-րդ ռաունդում հաղթել է նիգերիացի Քինգսլի Իկեկեին: Առաջին ռաունդներում նրան հաջողվեց մի քանի անգամ հարվածել Իկեկեին, սակայն հայ բռնցքամարտիկի հարձակումներից նիգերացուն հաջողվում էր բավականին հեշտությամբ խուսափել: Հանգուցալուծումը վրա հասավ 5-րդ ռաունդում, երբ Աբրահամը հզոր հարված հասցրեց հակառակորդի գլխին, զուգորդելով երկու ձեռքերի եւս մի քանի հարվածներով: Դատավոր Սամյուել Վիրուան դադարեցրեց մարտը, երբ աֆրիկացին չկարողացավ բարձրանալ ռինգի հատակից մինչեւ հաշվի ավարտը: Այդ հաղթանակից հետո Աբրահամի ծառայողական ցուցակը պրոֆեսիոնալ ռինգում այսպիսի պատկեր ունի` 19 հաղթանակ 19 մարտում, ընդ որում դրանցից 17-ում հաղթանակը ձեռք է բերվել ժամկետից շուտ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը կգործակցեն գյուղատնտեսության ոլորտում Ֆրանսիացի մասնագետներն այցելել են նաև Գավառի գյուղատնտեսական քոլեջ Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա |