«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերականգնել է սովորական չվացուցակը

PanARMENIAN.Net - Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր վերականգնել է սովորական չվացուցակը: Այդ մասին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական վարչության դիսպետչերական ծառայությունում: Հիշեցնենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների եւ մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը դեկտեմբերի 1-ից դադարեցրել էր թռիչքների սպասարկումը: Այս ժամանակահատվածում միջազգային թռիչքներն իրականացվում էին Գյումրիի եւ Թբիլիսիի օդանավակայանների միջոցով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---