Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը Նախիջեւանում հայկական խաչքարերի ավերման փաստերից27 դեկտեմբերի 2005 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Ոչ Երեւանի մերձակայքում, ոչ էլ Մասիսում «Աղադեղե» ադրբեջանական սրբավայր չկա եւ երբեք չի եղել: Այդ մասին հաղորդել է «Հայկական ճարտարապետության ուսումնասիրում» հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, Երեւանում եւ Երեւանի մերձակայքում կան իրանական ճարտարապետական արժեքներ, որոնք ընդհանուր ոչ մի բան Ադրբեջանի հետ չունեն, մասնավորապես, դրանք մեջիթներ են, որոնք «պահպանվում եւ պաշտպանվում են»: «Ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե իբր ավերվում է Երեւանի մերձակայքում գտնվող ինչ-որ «Աղադեղե» սրբավայր, նպատակ ունի մոլորեցնել համաշխարհային հանրությանը եւ թաքցնել Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի հայկական խաչքարերի բարբարոսական ոչնչացումը»,-ավելացրել է Կարապետյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե քանդվել է Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող «Աղադեղե» սրբավայրը, որն իբր գոյություն է ունեցել շուրջ հազար տարի: «Երեւանից դեպի հարավ, Մասիս բնակավայրի մոտ գտնվող «Աղադեղե» սրբավայրը հայաստանաբնակ ադրբեջանցիների հիմնական սրբվայրերից մեկն էր: Քանդվել եւ թալանվել են հին եւ քարե շինությունները, հարյուրավոր տապանաքարեր: Այդ գերեզմանատանն էին գտնվում սեֆեվիդների, Հաջարի բեկերի եւ Իրեւանի խաների գերեզմանները»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |