13  23.07.13 - Ակցիա Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքի մոտ. «Չեմ վճարելու 150 դրամ» քաղաքացիական ակցիա․ Օր 4

Ցուցարարները Կենտրոն ոստիկանական բաժանմունքում են. Պահանջում են բաց թողնել ակտիվիստներին

Ցուցարարները Կենտրոն ոստիկանական բաժանմունքում են. Պահանջում են բաց թողնել ակտիվիստներին

PanARMENIAN.Net - Երիտասարդ ցուցարարներն արդեն Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքի մոտ են, որտեղ քիչ առաջ բերման էին ենթարկել 3 ակտիվիստի: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը նրանք պահանջում են անմիջապես ազատ արձակել բերման ենթարկված ակտիվիստներին: Հավաքվածները վանկարկում են «Հիմա» ու «Մի տրվեք սադրանքներին»: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում է բարձրախոսքով հայտարարություն անել, բայց հավաքվածների կոչերն ու ձայներն այնքան բարձր են, որ նրա ասածները չեն լսվում:

Ցուցարարների խոսքով՝ եթե 10 րոպեից ակտիվիստների բաց չթողնեն, բողոքը նոր թափ կառնի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---