16  01.08.13 - Նստացույց քաղաքապետարանի դիմաց. Օր 7

Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների պաստառներն ու վրաններն անհետացել են

Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների պաստառներն ու վրաններն անհետացել են

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի դիմաց նստացույցի, այսօրվա ցույցի մասնակիցների պաստառներն ու վրաններն անհետացել են: Ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն են գողացել, անօրինական կերպով առգրավել դրանք:

«Մենք նախորոք հայտարարել էինք, որ եթե մեր պաստառներին, վրաններին մի բան լինի, պատասխանատվությունը ոստիկաններինն է: Հենց հիմա մենք պաշտոնական հայտարարություն ենք տալիս հանցագործության մասին, որ մեր պաստառները գողացել են ոստիկանները», - ասում են ակտիվիստները և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացնում, որ պատրաստ են դիմել նաև ռադիկալ քայլերի:

Նրանք վանկարկում են «Տարոն, սիրուն չի», նստել են փողոցի երթևեկելի մասում և հայտարարում են, որ վեր չեն կենա, մինչև ոստիկանները պաստառները և վրանները չվերադարձնեն: Վալերի Օսիպյանը խոստացավ վերադարձնել և ոստիկանները արագ վերադարձրին, ինչից հետո միայն նստացույցի մասնակիցները բացեցին ճանապարհը:

Ակտիվիստներն աղմկում են` թույլ չտալով ոստիկաններին հասարակական կարգը իրենց կողմից խախտելու մասին հայտարարություն անել:

Քաղաքապետարանի բոլոր մուտքերը հսկվում են մեծ թվով ոստիկանների կողմից:

Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել նստացույց անող երիտասարդների համար: Ոստիկանները թույլ չտվեցին: Բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը: Ցուցարարների մի մասը քայլում է դեպի ոստիակնության բաժին` պահանջելու, որ նրան ազատ արձակեն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---