Ադրբեջանական իշխանությունների գործողությունները Հին Ջուղայում չեն կարող արդարցվել

PanARMENIAN.Net - Մշակութային հուշարձանների ամեն տեսակի ավերումը վանդալիզմ է հանդիսանում: Հին Ջուղայի հայկական գերեզմանոցը համամարդկային ժառանգություն է հանդիսանում, եւ ադրբեջանական իշխանությունների գործողությունները չեն կարող արդարցվել: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» զարգացման ֆոնդի հարավկովկասյան մասնաճյուղի հետ հանդիպման ժամանակ ՄՊՀ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միխաիլ Մեյերը` Pan ARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել ներկայիս Ադբեջանի տարածքում հայերի բնակության ապացույցները: Նրա խոսքերով, պատմությունը անհնարին է փոխել: «Ես այնքան էլ լավ տեղյակ չեմ բոլոր մանրամասներին, սակայն համոզված եմ, որ կան պատմական հիշատակություններ, ձեռագրեր, որոնք հաստատում են այն փաստը, որ հայերը միշտ ապրել են Նախիջեւանում»,- նշել է նա:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---