Թուրքիայում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ի երեկոյան թուրքական Canal Turk մասնավոր հեռուստաալիքը կցուցադրի Հայոց ցեղասպանությանը նվիրված Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հեռուստաընկերության ներկայացուցիչը նշեց, որ ֆիլմը կցուցադրվի առանց կրճատումների: Նրա խոսքերով, Ֆիլմի ցուցադրության վերաբերյալ որոշումը ընդունվել է, երբ հեռուստադիտողների 72 տոկոսը այն դիտելու ցանկություն են հայտնել:



Ըստ France Press-ի, Թուրքիայի կառավարությունը չի արգելել ֆիլմի ցուցադրությունը: Միեւնույն ժամանակ գործակալությունը հիշեցրեց, որ 2004 թվականին թուրքական ընկերություններից մեկը որոշել է ցուցադրել «Արարատ» կինոնկարը երկրի կինոթատրոններում, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից` վախենալով բողոքների հնարավոր ալիքից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---