Գերմանիայի թուրքական համայնքի մեծ մասը շովինիստներ են, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Գերմանիայի թուրքական համայնքի մեծ մասը շովինիստներ են, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Թուրքական աշխատավորական կոնֆեդերացիայի (ԵԹԱԿ) անդամ, ազգությամբ քուրդ Օզգյուն Ջամը: Նրա խոսքերով, շովինիստներն իրենց գործողությունները կատարում են Գերմանիայում, Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում, որտեղ կան մեծ թուրքական համայնքներ: «Հենց նրանք են պղծել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Լիոնում եւ նրանք են հակահայկական հանրահավաքներ կազմակերպում: Իսկ մենք գտնում ենք, որ մեր պարտքն է պայքարել ժողովրդների միջեւ եղբայրության համար»,-նշել է նա: Օզգյուն Ջամը Երեւանում է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---