Մոսկվայում հարձակում է կատարվել հայ կինոռեժիսորի վրա24 ապրիլի 2006 - 23:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում եւս մեկ հարձակում է կատարվել հայազգի անձի` Հայաստանի Կինեմատոգրաֆիստների քարտուղարի Միքայել Դովլաթյանի վրա: Այդ մասին հաղորդում են ազգային կինեմատոգրաֆիստների համաժողովի մասնակիցները: Նրանց տվյալներով, կիրակին օրը, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում մի խումբ անհայտներ հարձակում են գործել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների քարտուղար` Միքայել Դովլաթյանի վրա: Դովլաթյանը շշով հարված է ստացել գլխին, որից հետո հարձակվողները «վախկոտաբար փախել են»: Ազգային կինեմատոգրաֆիստենրի համաժողովի մասնակիցները այդ կապակցությամբ դիմել են մոսկովյան եւ դաշնային իշխանություններին: «Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Միքայել Դովլաթյանի հետ կատարված դեպքը, եւ նման այլ դեպքերը կարող են ամենակործանարար ազդեցությունն ունենալ հումանիտար համագործակցության վրա,-ասվում է ուղերձում:-Մենք դիմում ենք Ռուսաստանի եւ Մոսկվայի ղեկավարությանը, կոչ անելով թույլ չտալ դեպքերի նման զարգացում»: Բաց նամակը ստորագրել են Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի ղեկավարները, ինչպես նաեւ Վրաստանի, Ղրղզստանի, Լիտվայի, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի կինեմատոգրաֆիստների ղեկավարները, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա Միրզոյան․ Ադրբեջանը նոր, երբեմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար Նա նաև կարևորել է սահմանազատման գործընթացի շարունակականությունը ՆԳՆ․ Համացանցում փորձում են ոստիկանության անունից գումարներ շորթել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME Oվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ |