Վրաստանը փորձում է քաղաքականացնել Սեւ ծովում տեղի ունեցած ողբերգությունը

PanARMENIAN.Net - Վրաստանը փորձում է քաղաքականացնել Սեւ ծովում հայկական աէրոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը: Այդ մասին Երեւանում լրագորղներին է հայտարարել Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին նախագահ, Ավիացիայի ազգային միավորման նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը: «Պաշտոնական Թբիլիսին փորձում է տարաձայնություններ առաջացնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ»,-ասել է նա` մեկնաբանելով վրաց դիսպետչերական ծառայությունների հայտարարությունները Սոչիի օդանավակայանում վատ եղանակի պատճառով Ա-320-ի վայրէջքի անհնարինության մասին: Ինչպես նշեց Ադբաշյանը, Սոչիի դիսպետչերական ծառայության տեղեկությունները չեն կարող պակաս հավաստի լինել, քան վրացկանինը: «Թռիչքի ընթացքում մշտական կապ է հաստատվում միայն օդաչուի եւ թռիչքի ու ժամանման կետերի դիսպետչերականի ծառայությունների միջեւ»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---